ԱՄՆ-ում կյանքին վերջ է տվել 11 տարի մահապատժի սպասող թմրավաճառը


19:00 , 7 հունվար, 2019

Հունվարի 5-ին ԱՄՆ Նևադա նահանգի մահապարտների խցում սեփական կյանքին վերջ է տվել թմրավաճառ Սքոթ Դոզյերը, որին դեռևս 2007-ին մահապատժի են դատապարտել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

48-ամյա Դոզյերը չի սպասել դատավճռի իրականացմանը և իր խցում կախվել սավանի միջոցով, որը միացրել է օդափոխման անցքին:

Դոզյերին դատապարտել են Երեմի Միլերի սպանությանն համար, որը 2002-ին գնդակահարվել և անդամահատվել է: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա ևս մեկ մարդու է սպանել: