Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարարի հետ


16:30 , 7 հունվար, 2019

Հունվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։

Հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։ Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով ամբողջականացնելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով։

Լիբանանի պաշտպանության նախարարը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ՝ խոստանալով համակողմանի աջակցություն հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։