Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը կարող է կազմակերպվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավկորեական Munhwa Ilbo թերթը:
Աղբյուրը նշում է, որ երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում են ունեցել ու քննարկել նախագահների հանդիպման հետ կապված կազմակերպչական հարցերը:
Նշվում է, որ որպես հավանական տարբերակներ քննարկվել են Ինդոնեզիան, Մոնղոլիան, ամերիկյան Հավայի նահանգն ու Հս. և Հրվ. Կորեաների միջև սահմանային անցակետ հանդիսացող Փհանմունջոմը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, ըստ որի Թրամփի վարչակազմը սկսել է հարմար վայր փնտրել ԱՄՆ առաջնորդի ու նրա հյուսիսկորեացի գործընկերոջ սպասվող հանդիպման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ