Wnews.am-ը գրում է.
Օրեր անց՝ հունվարի 10–ին, իրենց մանդատը կստանան 7-րդ գումարման պատգամավորները։
Նշենք, որ նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին։
Նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 30-ը կամ 22.7 %-ը կլինեն կանայք:
Նկատենք, որ նախորդ գումարման Ազգային Ժողովի 105 անդամներից 19-ը կամ 18 %-ն էին կանայք: