Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. զինդատախազ


16:20 , 5 հունիս, 2013

Զինդատախազը մանրամասներ է ներկայացրել Գորիսի դեպքիցՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է: Այդ մասին այս պահին ընթացող ասուլիսում հայտարարեց Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Կոստանյանն ասաց, որ այդ ամենը պարզվել է տեսաձայնագրություններից:

Կոստանյանի խոսքով, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում և փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը մահացել, իսկ մյուս երկուսը կալանավորված են: 

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա թիկնապահը կալանավորվել էին ու Գորիսից տեղափոխվել Երևան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: