Սաուդյան Արաբիայի կանայք ամուսնալուծության մասին կտեղեկանան սմս-ի միջոցով


19:20 , 6 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Այսօրվանից Սաուդյան Արաբիայում գաղտնի ամուսնալուծությունների պրակտիկային վերջ կդրվի: Ուժի մեջ է մտնում այն փոփոխությունը, որի համաձայն, տղամարդը պետք է կնոջն ամուսնալուծվելու մասին տեղյակ պահի սմս հաղորդագրության միջոցով: Մինչ այդ, շատ կանայք երկար ժամանակ իրենց կարգավիճակի մասին չէին իրազեկվում:

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, ըստ իրավապաշտպանների, իրենց ամուսնական կարգավիճակի մասին տեղեկացված լինելը թույլ կտա կանանց ավելի լավ պաշտպանել  իրավունքները նաև ամուսնալուծության ժամանակ:

Նշվում է, որ սա ևս լայնածավալ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների մաս է կազմում, դրանք իրականացվում են արքայազն Մահամեդի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ