Հրդեհ կարի արտադրամասում. տուժածներ չկան


17:50 , 6 հունվար, 2019

Հունվարի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:03-ին:

Պահեստում (250 քմ) այրվել է մոտ 10 քմ տարածքում պահեստավորած արտադրանք, իսկ 50 քմ՝ ջերմահարվել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: