«Սուրբ Ծննդյան խորհուրդը շատ կարևոր է». Իննա Խոջամիրյան


16:20 , 6 հունվար, 2019

Tert.am Life-ը գրում է.

Այսօր` հունվարի 6–ին, Հայ-առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։  Tert.am Life-ը թեմատիկ զրույց է ունեցել դերասանուհի Իննա Խոջամիրյանի և պարզել, թե նա ինչպես է նշում այս տոնը։ Իննան կարևորում է Սուրբ Ծննդյան խորհուրդն ու սրտնեղում, որ, երբեմն, այն չի նշվում իր համապատասխան ծիսակարգով։

Թեև հայ ընտրանքներից շատերն առավել մեծ նշանակություն են տալիս Ամանորը նշելուն` Իննան նկատեց, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը շատ մեծ է քրիստոնյանների համար, այն ևս պետք է նշել որպես մեծ տոն։

«Սուրբ ծնունդը Հայ-առաքելական եկեղեցու տոներից իմ ամենասիրելիների առաջնացուցակում է։ Եթե նույնիսկ այն նշվում է Ամանորին կից և, կարելի է ասել, երբեմն հատուկ ծիսակարգ չի իրականացնում, միևնույն է տոնն ինձ համար բարձրագույն հոգևոր արժեք ունի»,– ասաց Իննան ու հավելեց, որ իր կարծիքով պետականացված, եկեղեցական ցանկացած տոն պիտի նշվի հավուր պատշաճի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ