Պուտինը և Էրդողանը հունվարին Ռուսաստանում բանակցություններ կվարեն


16:50 , 6 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարին Ռուսաստանում հանդիպում կունենան, գրում է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ առաջնորդները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:

Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Պուտինն ու Էրդողանը 7 անձնական հանդիպում և 18 հեռախոսազրույց են ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ