Նախագահը ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվելիք պատարագին


11:20 , 6 հունվար, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին: 

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: