Հայտնի են աշխարհի լավագույն թանգարաններն ըստ հաճախելիության


16:10 , 5 հունվար, 2019

Աշխարհի ամենահանրահայտ թանգարանները Սանկտ Պետերբուրգում են, Լոնդոնում, Փարիզում, Պեկինում և Նյու Յորքում, հայտնում է ТурСтат-ը:

Թանգարանների վարկանիշը կազմվել է ըստ դրանց հաճախելիության վերլուծության արդյունքների:

Զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ թանգարանների առաջին տասնյակում են Փարիզի Լուվրը, Պեկինի Չինաստանի Ազգային թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Բրիտանական թանգարանը, Ազգային պատկերասրահը:

Վեցերորդ տեղում է Լոնդոնի ժամանակակից արվեստի Tate Modern պատկերասրահը, 7-րդ՝ Վաշինգթոնի Արվեստների ազգային պատկերասրահը: Տասնյակը եզրափակում են Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆը, Վատիկանի թանգարանը և Թայբեյի Կայսերական պալատի թանգարանը: