Պիզելին մեկնաբանել է Ակտոբեի հետ պայմանագրի երկարաձգումը


16:25 , 5 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնաբանել է ղազախական «Ակտոբեի» հետ պայմանագրի երկարաձգումը. 

34-ամյա ֆուտբոլիստը գրառում է արել Instagram-ի իր էջում.

«Եվս մեկ տարի «Ակտոբեում»: Շնորհակալություն Սամատ Սմակովին և Տիգրան Մկրտչյանին՝ իրենց օգնության և ինձ «Ակտոբեում» պահելու իրենց ջանքերի համար:

Ալգա «Ակտոբե»,- գրել է Մարկոսն ու այս լուսանկարը տեղադրել:

Հիշեցնենք՝ Պիզելլին մեկ տարով է երկարաձգել պայմանագիրը ղազախական ակումբի հետ:

Նախորդ մրցաշրջանում Մարկոսը դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև արժանացել էր տարվա լավագույն գոլի հեղինակ մրցանակին: