Չամիչը թրջում ենք կոնյակի մեջ, ապա 250 գր կարագը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ձուն և շարունակում ենք հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
Ավելացնում ենք կաթնաշոռը, 1 ճ/գ վանիլային շաքարը, կիտրոնի հյութն ու կեղևը։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու փորձում ենք ստանալ խմորագունդ։
Ստացված խմորը լցնում ենք ալրապատ սեղանին, ավելացնում ենք ընկույզը, չամիչն ու մանր կտրատած չրեղենը։
Խմորագունդը բաժանում ենք երկու հավասար մասերի, և յուրաքանչյուր մաս ձեռքի ափի օգնությամբ բաժանում ենք 1/3 մասի։
Խմորի 1/3 մասը վրա ենք բերում, ինչը խորհրդանշում է փոքրիկ Հիսուսի բարուրը։
Շտոլենները դնում ենք ձևամանի մեջ ու 1 ժամ թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև տաք վիճակում պատում ենք 100 գր հալեցրած կարագով, ապա՝ շաքարի փոշիով։