Նորվեգիայում նավում վիկինգների թաղում է հայտնաբերվել


17:45 , 4 հունվար, 2019

Նորվեգիայի հյուսիսում հնագետները հնամենի նավում՝դրաքարում, վիկինգների թաղում են հայտնաբերել, հաղորդում է Daily Mail-ը:

Գիտնականների խոսքով՝ վիկինգները հաճախ են հանգուցյալներին հուղարկավորել դրաքարներում կամ դրանց կողքին՝ հուղարկավորված մարդկանց հզորությունն ու մեծությունը ցույց տալու համար:

Ավելի վաղ այդ գերեզմանոցոմ արդեն հայտնաբերել են վիկինգների թաղումներ: Գիտնականների կարծիքով՝այդ տեղանքում կարող է ևս ութ թաղում գտնվել:

Նավը և թաղումները հայտնաբերվել են հատուկ ռադարի միջոցով, որը սքանավորել է տարածքը: