Ինչի մասին է վկայում տարվա թիվը. կանխատեսում 2019-ի համար


13:30 , 4 հունվար, 2019

Տարվա թիվը կօգնի հասկանալ՝ ինչ սպասել 2019-ից։ Տարվա թիվը հարկավոր է հաշվել հետեւյալ կերպ՝ ծննդյան տարեթիվը փոխարինեք 2019-ով, դրան գումարեք ծննդյան օրվա եւ ամսի նիշերը։

Եթե ծնվել եք 18.05.1990-ին, ծննդյան տարեթիվը փոխարինեք 2019-ով, բոլոր թվերը գումարեք հետեւյալ սխեմայով՝ 1+8+0+5+2+0+1+9 =35=3+5=8.

1՝ նոր նախաձեռնություններ եւ գաղափարներ

Հեռանկարների եւ փոփոխությունների ժամանակ։ 2019-ը ակտիվ եւ էներգիայով լի շրջան է, որի ընթացքում կարող են իրականանալ բոլոր նախաձեռնությունները։ Տարին օգտագործեք ծրագրերը, գաղափարները, նպատակներն իրականություն դարձնելու համար։ Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել, արտահայտել լիդերի կարողությունները եւ նախաձեռնողականություն ցուցաբերել. հենց դրանք կնպաստեն հաջողության հասնելուն։ Բաց մի թողեք գործելու հնարավորությունը։

Այս տարվա ընթացքում կկարողանաք ձեռնտու գործարք, հետաքրքիր պայմանագիր կնքել, հաջող բանակցություններ վարել։ Փորձեք խուսափել կոնֆլիկտներից եւ հարաբերություններ պարզելուց։ Դրանք կարող են տհաճ հետեւանքներ ունենալ։ Անձնական կյանքում հետաքրքիր հանդիպում է սպասվում։

2՝ դիվանագիտություն եւ համագործակցություն

Կատարելագործման եւ սկսածն ավարտին հասնելու շրջան։ Մի շտապեք, հավասարակշռված գործեք։ Փորձեք կոնֆլիկտներ չստեղծել, օգտագործեք դիվանագիտական կարողությունները, առողջ մրցակցությունը։ Հարթեց գործընկերների հետ հարաբերությունները, շփվեք ընկերների հետ, ժամանակ անցկացրեք մտերիմների եւ ընտանիքի հետ՝ նրանց շրջապատելով հոգատարությամբ եւ ուշադրությամբ։

Կարող եք ծանոթանալ մարդու հետ, ում հետ հարաբերությունները կարող են երջանկություն պարգեւել։

3՝ ստեղծագործություն

Հասարակական կյանքի եւ ինքնարտահայտման ժամանակ։ Նոր գիտելիքները, անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու եւ ճիշտ օգտագործելու ունակությունը կօգնեն առանց դժվարության իրականություն դարձնել գաղափարները եւ ծրագրերը։ Փորձեք ավելի շատ կապի մեջ մտնել շրջապատի հետ՝ օգտակար կապեր ձեռք բերելու համար։ Այս տարի էներգիայի հոսք եւ տաղանդներն արտահայտելու ցանկություն կունենաք։

Հետաքրքրություն կառաջացնեք հակառակ սեռի մոտ, ծանոթությունը կարող է վերաճել ավելիին։  

4՝ աշխատելու ժամանակ եւ հնարավորությունների իրագործում

Ակտիվ աշխատանքի եւ անձնական կարգապահության շրջան։ Փորձեք ոչինչ չփոխել կյանքում, ձեզ ամբողջությամբ նվիրեք աշխատանքին եւ բիզնեսին։ Կենտրոնացեք գործնական խնդիրների լուծման վրա, ավարտին հասցրեք սկսած ծրագրերը։ Կարող են ֆինանասական դժվարություններ լինել։ Տարին նպաստավոր է ընտանեկան եւ առօրյա խնդիրների լուծման համար։

Անձնական կյանքում հանդիպում է սպասվում մարդու հետ, ով իր գործի վարպետն է եւ ֆինանսական անկախություն ունի։

5՝ փոփոխություններ եւ նոր հնարավորություններ

Ակտիվ ապրելու, զարգանալու եւ ճանապարհորդելու ցանկություն կունենաք։ Այն օգտագործեք նոր գիտելիքներ եւ կարողություններ ձեռք բերելու համար, որոնց կարիքը կունենաք ապագայում։ Տարին դինամիկ կլինի եւ բազմաթիվ հնարավորություններ կընձեռնի։ Համարձակորեն օգտագործեք հնարավորությունները, փորձեք արագ արձագանքել փոփոխություններին։

Անձնական կյանքում նոր հանդիպում է սպասվում, սակայն հարաբերությունները կարող են երկարատեւ եւ լուրջ չլինել։

6՝ պատասխանատվության բեռ

Տարին հանգիստ կլինի։ Ժամանակ հատկացրեք ընտանիքին եւ գործընկերներին։ 2019-ը նպաստավոր է նոր հարաբերություններ հաստատելու եւ եղած հարաբերություններն ամրապնդելու համար։ Տարվա ընթացքում կարող եք երկարաժամկետ գործարքներ կնքել, պայմանագրերը խոստանում են շահավետ ու ամուր լինել։ Զգույշ եղեք շրջապատի հետ՝ հնարավոր են խաբեություն եւ դավաճանություն։

2019-ը իդեալական ժամանակ է ծանոթությունների համար։

7՝ կյանքում ձեր դերի գիտակցում

Այս տարի կխորասուզվեք փիլիսոփայական դատողություններում։ Կկարողանաք լավ վերլուծել, տրամաբանել, յուրացնել տեղեկատվությունը, տարին օգտագործեք նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Հետաձգեք ֆինանսական գործարքները։

Անձնական կյանքում հանդիպում է սպասվում շփվող, հետաքրքիր ու խորը մարդու հետ։

8՝ ինքնավստահության ձեռքբերում, ֆինանասական կայունություն

Այս տարի կկարողանաք շտկել ֆինանսական դրությունը՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու եւ եկամտի աղբյուրի որոնման։ Բայց հարկավոր է ուշադիր լինել՝ գումարը հեշտ վաստակելու ձգտումը կարող է կասկածելի արկածների մեջ ներքաշել։ Հնարավոր են դժվարություններ շփման մեջ եւ կոնֆլիկտային իրավիճակներ, հատկապես գործընկերների հետ։ Փորձեք զսպել հույզերը։ 2019-ը նոր հնարավորություններ կընձեռի, կկարողանաք իրականություն դարձնել մտածածը։

Սպասվում է հանդիպում մարդու հետ, ով իմաստուն է, մտածում է գեղեցկության եւ ներդաշնակության մասին։

9՝ շրջան, որն ավարտին է հասնում եւ նոր ցիկլ

Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել սկսածը։ Տարին հաջող չէ նախաձեռնության համար, այն հանգիստ անցկացրեք, վերլուծեք ձեռք բերած փորձը։ Կարող են կորուստներ լինել. փորձեք դրանք փիլիսոփայական տեսանկյունից դիտարկել։ Պատրաստվեք նոր ցիկլի՝ նախաձեռնությունների, նպատակների, խնդիրների։

Այս տարի կհանդիպեք ուժեղ մարդու։