Մագնիտոգորսկում շենքի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 37-ի (Video)


12:21 , 3 հունվար, 2019

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այդ մասին hայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել: 
Հայտնի է, որ մահացածներից 6-ը երեխաներ են եղել:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: