Հրդեհ Երևանի Պռոշյան փողոցում. այրվել է տան տանիք


11:45 , 3 հունվար, 2019

Հունվարի 3-ին՝ ժամը 06:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի երկու տան տանիքում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:12-ին: