Իտալիայում սկսել է ժայթքել Էտնա հրաբուխը, ինչը երկրաշարժերի պատճառ է դարձել


16:00 , 2 հունվար, 2019

Եվրոպայում գործող ամենախոշոր հրաբխի՝ Էտնայի ժայթքումն առաջացրել է 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում 28 մարդ տրավմա է ստացել:

Երկրաշարժի էպիկենտրոնը Քաթանիա նավահանգստային քաղաքից հյուսիս էր գտնվում՝ շուրջ մեկ կմ խորության վրա: Որոշ բնակավայրերում զգացվել են ստորերկրյա ցնցումներ: Պենիզի կոչվող փոքրիկ քաղաքում ցնցվել է Սանտ-Էմիդիո արձանը, որը համարվում է պաշտպան երկրաշարժերից:

Երկրաշարժը կապում են Էտնայի ակտիվության հետ: Հրաբուխն արթնացել է շաբաթվա սկզբին՝ այդ մասին հայտնելով մի շարք ստորգետնյա ցնցումների և լավայի ժայթքման միջոցով: Սիցիլիայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է: