Բոլոր ժամանակների լավագույն ամանորյա ֆիլմերը, որոնք նախատեսված են ողջ ընտանիքի համար


13:00 , 2 հունվար, 2019

«Էլֆ» (Elf)

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջոն Ֆավրոյի ընտանեկան կատակերգությունը պատմում է մի երեխայի մասին, ով Ամանորին հայտնվում է Սանտա Կլաուսի նվերների պարկի մեջ և վերջինիս հետ ուղևորվում է դեպի հեռավոր Հյուսիսային բևեռ:

Էլֆերը նրան իրենց ընտանիք են ընդունում և սկսում են Բադի (Ուիլ Ֆերրել) կոչել: Սակայն Բադին չափազանց բարձրահասակ է և տեսանելի՝ իրական էլֆ դառնալու համար:

«Ֆրեդ Կլաուս» (Fred Claus)

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը պատմում է Սանտայի եղբոր՝ Ֆրեդ Կլաուսի մասին: Ֆրեդը (Վինս Վոն) մեծանում է իր եղբոր՝ Նիքի (Փոլ Ջամատի) սուրբ ստվերում և ի վերջո կորցնում է հավատը Սուրբ ծնունդի նկատմամբ:

Մի օր՝ դեկտեմբերին, Ֆրեդը թռչում է Հյուսիսային բևեռ և հայտնաբերում է, որ Նիքը վտանգի մեջ է, քանի որ արդյունավետության փորձագետը որոշում է մշտապես վերացնել Սուրբ ծնունդը: Ֆրեդը փրկում է Սուրբ ծնունդը և վերականգնում է ընտանիքի արժեքը:

 

«Հրաշք 34-րդ փողոցում» (Miracle on 34th Street)

Ամերիկացի կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր Լես Մեյֆիլդի կողմից 1994 թվականին նկարահանված «Հրաշք 34-րդ փողոցում» ընտանեկան ֆիլմը համանուն դասական ֆիլմի վերակերպումն է:

Փոքր երեխաներն անկեղծորեն հավատում են հրաշքներին և միշտ անհամբերությամբ սպասում Ամանորին: Իսկ 6-ամյա Սյուզանը (Մարա Ուիլսոն), ով հայր չունի, չի հավատում, որ Ձմեռ պապն իրական հրաշագործ է: Եվ չնայած Սյուզանը, ինչպես բոլոր երեխաները, իր ամանորյա ցուցակն է կազմում, նա վստահ է, որ չի ստանալու իր համար ամենից ցանկալի նվերները՝ նոր տուն, հայրիկ և փոքր եղբայր: Սակայն գլխավոր հրաշքը դեռ նոր պետք է տեղի ունենա:

 

«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (How the Grinch Stole Christmas)

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Ռոն Հովարդի ընտանեկան կատակերգությունը պատմում է Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչների մասին, ովքեր շատ են սիրում նշել Ամանորը։ Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն (Ջիմ Քերրի) է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ ժամանակից ի վեր հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների միջև փոխադարձ հակակրանք է առաջանում։

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ արարածի մոտ բարկություն և տհաճություն են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ ծնունդը:

 

«Սուրբ ծննդյան պատմություն» (A Christmas Carol)

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսի ֆիլմը պատմում է դաժան ծերունի Էբենեզեր Սքրուջի (Ջիմ Քերրի) մասին: Պարոն Սքրուջն իր ամբողջ կյանքը նվիրել է հարստության կուտակմանը: Նա արհամարհում է ամեն ինչ՝ բացառությամբ փողի, այդ թվում` ընկերությունը, սերն ու ամանորյա տոները:

 

«Եպիսկոպոսի կինը» (The Bishop’s Wife)

«Եպիսկոպոսի կինը» ռոմանտիկ կատակերգությունը 1947 թվականին նկարահանվել է հրեական ծագում ունեցող գերմանացի և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ Հենրի Քոսթերի կողմից:

Ջուլիան (Լորետա Յանգ)՝ Բրոգհեմ եպիսկոպոսի (Դևիդ Նիվեն) կինն է, իսկ Դեբին (Քերոլին Գրայմս) նրանց փոքր դուստրն է: Նույնիսկ Սուրբ ծննդյան նախօրեին նրանք ակնկալում են ուշադրության արժանանալ ամուսնու և հոր կողմից: Վերջինս զբաղված է նոր եկեղեցու կառուցման համար նվիրատվություններ հավաքելով և ամբողջ ժամանակն անցկացնում է աղոթելով: Մի օր քաղաքում հայտնվում է Դադլին (Քերի Գրանտ), ով վստահեցնում է, որ ինքը հրեշտակ է և եկել է՝ մարդկանց օգնելու: Հրաշքները, որոնք տեղի են ունենում, օգնում են եպիսկոպոսին հասկանալ, թե ինչն է կյանքում ամենից կարևորը:

 

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» (Bridget Jones’s Diary)

2001 թվականին բրիտանացի կինոռեժիսոր Շերոն Մագուայրի կողմից նկարահանված ֆիլմը, որի հիմքում ընկած է Հելեն Ֆիլդինգի գիրքը, պատմում է Բրիջիթ Ջոնսի (Ռենե Զելվեգեր) մասին, ով վերջապես որոշում է նոր կյանք սկսել: Նա արդեն երեսուն տարեկան է, բայց ունի բազմաթիվ վնասակար սովորություններ և ավելորդ կիլոգրամներ: Բայց ամենակարևորն այն է, որ նա միայնակ է:

 

«Իրական սեր» (Love Actually)

Բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և սցենարիստ Ռիչարդ Քյորթիսի տրագիկոմեդիան իրական սիրո պատմություն է: Սերն անմոռանալի է և անթույլատրելի, որը միաժամանակ պատճառում է ափսոսանք և հիասթափություն, անսպասելի և անհասանելի է, անհարմար է և անբացատրելի, անհեթեթ և անհավասար: Սերն իրականում շրջապատում է մեզ՝ իր աշխատակցուհուն սիրահարված վարչապետից մինչև գրող, ով Ֆրանսիայի հարավ է եկել, որպեսզի բուժի իր կոտրված սիրտը:

 

«Արձակուրդ՝ փոխանակմամբ» (The Holiday)

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Նենսի Մեյերսի ամերիկյան ռոմանտիկ կատակերգությունը պատմում է Այրիս Սիմթքինսի (Քեյթ Ուինսլեթ) և Ամանդա Վուդսի (Քեմերոն Դիաս) մասին: Երկու անծանոթ կանայք, որոնք միմյանցից 10.000 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում, հայտնվում են նույնանման իրավիճակներում: Նրանք որոշում են ամանորյա տոներից առաջ փոխանակվել բնակավայրերով, որպեսզի արձակուրդի ընթացքում կարողանան լուծել իրենց անձնական խնդիրները:

«Նոել» (Noel)

Նյու Յորքում Սուրբ ծնունդը տարվա ամենագեղեցիկ ժամանակն է: Ամբողջ քաղաքում վառվում են հազարավոր լույսեր, որոնք ստեղծում են խաղաղության և երջանկության զգացում: Բայց կան մարդիկ, որոնք սպասում են անհավատալի, կախարդական մի բանի: Հենց նրանց մասին է ամերիկացի դերասան և ռեժիսոր Չեզ Պալմինտերիի «Նոել» ամերիկյան դրաման: