11 հարց, որոնց հարկավոր է պատասխանել Ամանորի նախօրեին, որպեսզի փոխեք ձեր կյանքը. խորհուրդ հոգեբանից


22:15 , 31 դեկտեմբեր, 2018

Ի՞նչ անել, որ նոր տարին ավելի լավը լինի, քան նախորդը: Հոգեբան Շենոն Քայզերն առանձնացրել է 11 հարց, որոնք պետք է ինքներս մեզ հարցնենք, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք ուզում փոխել մեր կյանքում:

BlogNews-ը ձեզ ներկայացնում այն 11 հարցը, որոնց հարկավոր է պատասխանել Ամանորի նախօրեին, որպեսզի փոխեք ձեր կյանքը:

1. Ինչպե՞ս եմ ես ապրում:

Հաճախ առօրյայում լճանալով մենք չենք էլ գիտակցում, թե ինչպես ենք ապրում: Մի պահ կանգ առեք և մտածեք արդյոք անում եք գոնե ինչ-որ մի բան ձեր ուզած կյանքին հասնելու համար:

2. Ի՞նչն է ինձ մոտ զայրույթ առաջացնում:

Նաև հասկացեք, թե հատկապես ով կամ ովքեր են ձեր  զայրույթը շարժում և հասկացեք, որ պետք է ինքներդ ձեզ այնքան գնահատեք, որ գիտակցեք, որ ոչ ոք արժանի չէ, որ դուք այդքան էներգիա ծախսեք նրա  վրա:

3. Գուցե՞ ես չափից դուրս շատ եմ անհանգստանում, թե ինչ կմտածեն ուրիշները:

Կա մի պարզ ճշմարտություն. երբ դուք վստահ ձեր և ձեր որոշումների վրա, ոչ ոքի կարծիքը ձեզ համար նշանակություն ունենալ չի կարող ունենալ:

4. Արդյո՞ք ինձ երջանկացնում է այն վայրը, որտեղ ես ապրում եմ:

Խորհեք ճանապարհորդելու մասին, իսկ եթե զգում եք, որ վիճակը չափից դուրս կրիտիկական է, գուցե արժի բնակության վայրը փոխելու ուղղությամբ մտածել:

5. Արդյո՞ք ես գոհ եմ իմ աշխատանքից:

Սիրելի աշխատանք ունենալ չափազանց կարևոր է ներքին ներդաշնակության համար: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ և պարզեք, արդյոք գոհ եք ձեր աշխատանքից:

6. Կյանքիս ո՞ր հատվածն եմ անտեսում:

Համարձակություն հավաքեք և գիտակցեք, թե ձեր կյանքի որ հատվածն եք փորձում անտեսել: Զգացեք այդ ցավը և հաղթահարեք այն: 

7. Ինչպիսի՞ հիշողություններ եմ ուզում իմ մասին թողնել:

Հաճախ ստիպված ենք լինում ձևանալ այնպիսին, որպիսին չենք: Այո, լինել այնպիսին, ինչպիսին կաս, հաճախ բարդ է, սակայն միայն այպես կարող ենք հասնել իրական ազատության և ներդաշնակության:

8. Ինչպիսի՞ հարաբերություններ ունեմ ինքս ինձ հետ:

Շատ կարևոր է, որ ինքներդ հասկանաք, թե ով եք, ինչպիսին, ճանաչեք ինքներդ ձեզ, սիրեք և ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

9. Ի՞նչ եմ միշտ ցանկացել անել, սակայն թույլ չեմ տվել ինձ:

Այս հարցին անկեղծ պատասխանելը կարող է լիովին փոխել ձեր կյանքը: Ցանկացած տեսակի արդարացումներն ու պատճառաբանությունները ծնված են վախից և անինքնավստահությունից:

10. Ի՞նչն է հաջողությունն ինձ համար:

Հասկացեք, թե ինչն է ձեզ համար հաջողությունը: Կարևորը ձեր վերաբերմունքն է տարատեսակ երևույթներին և դրանք ձեր մեկնաբանությունը:

11. Ի՞նչն եմ պատրաստ բաց թողնել:

Շատ կարևոր է համարձակություն ունենալ և բաց թողնել այն ողջ բացասականը, որ ծանրացել է ձեզ վրա: Տարօրինակ է, սակայն դա բնավ էլ հեշտ չի տրվում, սակայն դուք կկարողանաք, վստահ եղեք: