Հայաստանի համար գազը թանկացավ


17:41 , 31 դեկտեմբեր, 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց,որ 2019 թ-ի հունվարի 1-ից ՌԴ-ի կողմից Հայաստան մատակարարվող գազը թանկանում է...Սակայն չնշեց՝որքանով...Միայն նախաամանորյա "նվեր" մատուցեց հասարակությանը հայտարարելով,որ գազի գնաճը չի ազդելու հայաստանյան սպառողների գրպանի վրա...Այսինքն,Հայաստանն ինքն է կոմպենսացնելու գազի գնաճը "Գազպրոմ"-ին...Հավանական փոխհատուցման ձևաչափն է՝"Գազպրոմ"-ի հայաստանյան դուստր-ձեռնարկությունը՝"Գազպրոմ-Արմենիան" ավելի քիչ հարկեր կմուծի Հայաստանի պետբյուջե՝գազի գինը հայաստանյան սպառողների համար չբարձրացնելու պայմանով...
Փաշինյանն իր հայտարրարության մեջ նաև չնշեց,թե գազը մինչև երբ է դոտացիոն ձևով սպառողներին հասնելու...Դա սպառողների համար ամենակարևոր հարցերից մեկն է...Դա նշանակում է,որ հայաստանյան իշխանությունները չեն պատրաստվում,իսկ ավելի ճիշտ է ասել՝հնարավորություն չունեն,երկար ժամանակ բյուջեի մուտքերի հաշվին չբարձրացնել գազի գինը սպառողների համար...Լավագույն դեպքում,չի բացառվում,որ ձմռանից հետո,հավանական է,ապրիլի 1-ից գազի գինը բարձրանա սպառողների համար... Իշխանությունների համար շատ կարևոր է,որ գազի գինը հիմա չբարձրանա,քանի որ ջեռուցման սեզոնը դեռ առջևում է և որքան էլ հասարակությունը գտնվում է հետհեխափոխական էյֆորիայի մեջ,միևնույն է,հասարակությունը խիստ կդժգոհի գազի գնաճից,եթե այն տեղի ունենար 2019 թ-ի հունվարի 1-ից...Բացի այդ,գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու և շատ ապրանքներ ևս կթանկանան...
Հ.Գ.Հետաքրքիր է,թե հիմա Մոսկվայի "փափուկ ուժի" քաղաքականությանը ի՞նչ քաղաքականություն է հաջորդելու...