«50 տարվա ամուսնությունից հետո մի անգամ ես ուշադիր նայեցի կնոջս և ասացի…». Ռոբերտ Դե Նիրո


19:52 , 31 դեկտեմբեր, 2018

Մի գեղեցիկ ու հումորային պատմություն ենք ներկայացնում այսօր, որ պատմել է հանրահայտ Ռոբերտ Դե Նիրոն.

«50 տարի առաջ մենք մի փոքրիկ տուն ունեինք, հին մեքենա, մենք քնում էինք բազմոցին և փոքրիկ սև–սպիտակ հեռուստացույց էինք դիտում, բայց փոխարենը ամեն գիշեր ես միևնույն անկողնու մեջ քնում էի գեղեցիկ 19 տարեկան աղջկա հետ։

Հիմա ես հսկայական տուն ունեմ, թանկարժեք շատ մեքենաներ, հսկայական մահճակալ ննջարանում, լայնէկրան հեռուստացույց, բայց ես միևնույն անկողնում քնում եմ 69 տարեկան կնոջ հետ։ Ես սկսում եմ կասկածանքով վերաբերվել իմ ամուսնությանը»։

«Իմ կինը շատ խելամիտ է։ Նա չնեղացավ և չբարկացավ։ Նա պարզապես առաջարկեց ինձ գտնել 19-ամյա աղջիկ, իսկ ինքը խոստացավ հոգ տանել, որ ես կրկին փոքր տուն ունենամ, քնեմ հին բազմոցի վրա և սև–սպիտակ հեռուստացույց դիտեմ։

Դե, մի՞թե կանայք հիասքանչ չեն։ Նրանք իրոք գիտեն, թե ինչպես լուծեն իրենց ամուսինների բոլոր խնդիրները»։