Դեռ երեկ Սուրեն Խաչատրյանը սրճում էր «Մարիոթի» սրճարանում, իսկ այսօր արդեն անհայտացել է, ու ոչ ոք չգիտի նրա տեղը


14:31 , 5 հունիս, 2013

Հիրավի տարօրինակ վիճակ է ստեղծվել Սուրիկ Խաչատրյանի շուրջ: Դեռ երեկ նա հանգիստ շրջագայում էր Հայաստանում, տեսնողներ էին եղել, թե ինչպես էր նա առոք-փառոք սրճում «Մարիոթի» սրճարանում, իսկ այսօր արդեն գրում են, որ նա անհայտացել է, ու ոչ ոք չգիտի նրա տեղը:
Համենայն դեպս այդպես է գրել «Ժողովուրդ» թերթը՝ հավելելով, որ Լիցկայի որդին ու թիկնապահն արդեն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, ու երկուսն էլ խոստովանել են, որ իրենք են կրակել:
Այդուհանդերձ, խիստ տարօրինակ է մեղմ ասած, թե ինչո՞ւ հենց իր՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ ոչ մի սանկցիա դեռ չեն կիրառում, դե իսկ այն հանգամանքը, որ որդին՝ բերդում, ինքը առոք-փառոք սրճում է Հրապարակում, շատ բան է ասում նրա անբարոյական կերպարի մասին: