10 ամենատարածված խոստումները, որոնք մարդիկ տալիս են Նոր տարուն իրենք իրենց


17:00 , 31 դեկտեմբեր, 2018

Նոր տարուն 10 ամենատարածված խոստումներն ինքն իրեն:

1. Ավելի վաղ պառկել և լավ քնել: Ավելի հեշտ է ասել, քան անել: Հատկապես եթե փոքր երեխա ունեք, մինչև ուշ ժամի ձգվող լրացուցիչ աշխատանք կամ պարզապես համացանց ու հեռուստացույց:

2. Վերանորոգում անել: Ժամանակ և ուժ գտնել վերջապես բնակարանը վերանորոգելու համար:

3. Պակաս ալկոհոլ խմել: Գրեթե յուրաքանչյուրը, ով ամանորյա գիշերից հետո տառապել է սարսափելի խումհարից, իրեն խոստացել է թողնել խմելը:

4. Ստանալ երազանքի աշխատանքը: Յուրաքանչյուրը, ով մնացել է չսիրած աշխատանքի հույսին, իրեն այդ խոստումը տալիս է Նոր տարվա գիշերը:

5. Սկսել ճիշտ սնվել: Որքան էլ համեղ լինի պիցցան, այն օգտակար չէ: Ճիշտ սնվելը ևս մեկ տարածված խոստում է ինքն իրեն Նոր տարուն շատ ուտելուց հետո:

6. Ինչ-որ որ բան իմանալ: Նոր լեզու սովորել, նոր մասնագիտություն յուրացնել: Նոր տարուն տարածված խոստում է ինքն իրեն:

7. Ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Կարևոր է հիշել, որ ընտանիքը կյանքում ամենակարևորն է: Ուստի աշխատեք կատարել այդ խոստումը:

8. Սկսել տնտեսել: Հանգստի, ամանորյա նվերների համար ծախսերից հետո մենք մեզ խոստանում ենք տնտեսել:

9. Թողնել ծխելը: Սա, թերևս, Նոր տարուն ամենատարածված խոստումներից մեկն է:

10. Սպորտդահլիճ գնալ: Այս խոստումը տարածվածությամբ հավասար է ծխելը թողնելուն: