Ում չի կարելի ուտել «Օլիվիե»


17:45 , 31 դեկտեմբեր, 2018

«Օլիվիեն» ավանդական աղցան է յուրաքանչյուրի ամանորյա սեղանին: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ տոնի գլխավոր աղցանը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Մայոնեզով աղցանները նախևառաջ կարող են վնասել ստամոքսի հետ կապված խնդիր ունեցողներին: Դրանում շատ բաղադրիչներ կան՝ այդ պատճառով այդպիսի խառնուրդը դժվարությամբ է մարսվում: Եթե դրա հետ ալկոհոլ ըմպել, հեշտությամբ կարելի է հիվանդանոցում հայտնվել:

Աղի վարունգները մեծ քանակությամբ կալորեա չեն պարունակում, փոխարենը դրանցում շատ աղ կա, իսկ մարինացվածներում՝ նաև քացախ: Աղի ավելցուկը կարող է ուժեղ ծարավի, երիկամների և ճնշման հետ խնդրի պատճառ դառնալ:

Երշիկը ևս վտանգավոր բաղադրիչ է: Ժամանակակից երշիկների մեծամասնությունը հսկայական քանակությամբ աղ և տարբեր հավելումներ է պարունակում, բացի այդ, այն բարձր կալորեականությամբ մթերք է:

Ուստի, Ամանորին պետք է սկսել ուտել ոչ թե «Օլիվիե»աղցանը, այլ սպիտակուցային մթերք՝ ձուկ կամ թռչնի միս: