19-րդ դարում լրագրողուհին դիտմամբ ընկել է հոգեբուժարան, որպեսի ցույց տա, թե ինչ խոշտանգումների են այնտեղ ենթարկում կանանց


21:00 , 31 դեկտեմբեր, 2018

Հոգեկան խնդիրներտը վտանգավոր են ոչ միայն հիվանդների համար, այլև նրանց, ովքեր լիովին առողջ են : Շնորհիվ Ռոզենհանի փորձի, որն անցկացվել է 70-ականներին, ապացուցվել է, որ երբ բանը հասնում է հիվանդների ախտորոշմանը, բժիշկները հաճախ չեն կարողանում գիտակից մարդկանց տարբերակել խելագարներից, հետևաբար ողջամիտ շատ մարդիկ իրենց կյանքն անցկացնում են հոգեբուժարաններում :

Սակայն մինչև Ռոզենհամի փորձը ևս մեկ հետաքրքրաշարժ իրադարձություն էր տեղի ունեցել, երբ 19-րդ դարում խիզախ լրագրողուհին ընկավ հոգեբուժարան, որպեսզի սեփական մաշկի վրա զգա այն բոլոր սարսափները, որոնք զգում են այնտեղ մնացածը :

1887 թ. լրագրողուհի Նելի Բլայը աննախադեպ փորձ իրականացրեց, որը բացեց շատերի աչքերը, իսկ լրագրողուհուն մեծ հեղիինակություն բերեց : New York World պարբերականը առաջարկեց Նելիին գաղտնի հետազոտություն անցկացնել, որի շրջանակներում վերջինս պետք է ուսումնասիրեր Նյու Յորքի Բլեքվելի կանանց ՝ հոգեբուժարանի սարսափելի պայմանները : Լրագրողուհին համաձայնեց :

Ավելի ուշ Նելին գրեց «10 օր տարօրինակ տանը» գիրքը, որում ներկայացրել է հոգեբուժարանում իր անցկկացրած օրերը : Գրքում նա նաև նկարագրել է այն պահը, երբ խմբագիրն առաջարկել է իրեն իրականացնել գաղտնի հետազոտությունը :

«Հետո ինչպե՞ս եք ինձ այնտեղից դուրս բերելու», - հարցրել է լրագրողուհին պարբերականի գլխավոր խմբագրին :

«Չգիտեմ, սակայն անպայման դուրս կբերենք՝ պատմելով, թե ով ես դուև ինչու ես խելագար ձևանում : Միայն հայտնվիր այնտեղ», - պատասխանել է խմբագիրը :

Ավելի ուշ Նելին գրել է. «Ես չէի հավատում, որ ունակ եմ խաբելու բժիշկ-հոգեբույժներին, և կարծում եմ, որ մեր գլխավոր խմբագիրը դրան ևս չէր հավատում» : Այդ ժամանակ Նելին չգիտեր, որ նրան կհաջողվի ոչ միայն մտնել հոգեբուժարան, այլև տեսնել այն, ինչը կփոխի նրա ողջ կյանքը :

Հոգեբուժարան ընկնելու համար Նելին ստիպված էր սովորել խելագար ձևանալ, որն այնքան էլ հեշտ չէր : Օրեր շարունակ նա փորձում էր իր «խելագար դեմքը» հայելու առջև, և անգամ դադարել էր լվացվել : Երբ արդեն Նելին պատրաստ էր, նա գրանցվեց այսպես կոչված Կանանց համար ժամանակավոր տանը Նելի Բրաուն անունով, որտեղ էլ սկսվեց շոուն : Նելին վախենում էր, որ նրան ոչ ոք չի հավատա :

«Ինչքա՜ն բարդ առաջադրանք, մտածում էի ես, կանգնելն ամբոխի առջև և համոզելը նրանց, որ ես խելագար եմ : Նախկինում ես երբեք չէի եղել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց կողքին և ամենափոքր պատկերացում անգամ չունեի, թե ինչպես են նրանք իրենց պահում : Ավելին, ինձ պետք է հետևեին մի քանի բժիշկներ, որոնք ամեն օր շփման մեջ են գտնվում խելագարների հետ և մասնագիտացված են նրանց ճանաչելու գործում : Ինչպե՞ս կարող էի հուսալ, որ կհաջողեմ իրականացնել մտահղացումը : Ես վախենում էի և կարծում էի, որ նրանց պետք չէ խաբել» :

Իր գրքում լրագրողուհին հիշատակում է մի պահ, երբ նա նոր էր ոտք դրել հիվանդանոց և մի հիվանդ բղավել էր. «Խելագարությու՛նը… ես այն չեմ տեսնում քո դեմքին» :

Նելին հոգեբուժարանում անցկացրել է 10 օր : Եթե այնտեղ նա մուտք էր գործել լիովին առողջ վիճակում, ապա դուրս էր եկել խուճապահար և սարսափահար : Իր գրքում նա մանրամասնորեն նկարագրել է այն բոլոր սարսափելի եղանակները, որոնցով «բուժում էին» հիվանդներին : Ահա դրանցից մի քանիսը.

1. Հիվանդներին մշտական ցրտի պայմաններում էին պահում, և նրանք մշտապես դողում էին, խնդրում էին լրացուցիչ հագուստ տրամադրել, որը, սակայն, երբեք չէր արվում :

2. Եթե կանայք չէին ենթարկվում հրահանգներին, նրանց անդադար ծեծում էին :

3. Հիվանդանոցում կանանց անվտանգության ոչ մի միջոց չկար : Եթե շենքում հրդեհ բռնկվեր, ապա բոլոր կանայք կայրվեին իրենց սենյակներում :

4. Վտանգավոր հիվանդները կապված էին պարաններում և չէին ստանում անհրաժետ օգնություն :

Նելին նշում է, որ հոգեբուժարանում վատագույն երևույթներից մեկը սնունդն էր : Կանանց տալիս էին սառը թեյ և կարագով հաց, որոնք ուտելն ուղղակի անհնար էր : Նա անգամ հիշում է, թե ինչպես մի անգամ ուտելիքի մեջ սարդ գտավ : Իսկ եթե հիվանդները հրաժարվում էին ուտել, ապա նրանց կրկին ծեծի էին ենթարկում :

Լողանալու համար ստեղծված պայմաններն առավել քան վատ էին : Կաանց ստիպում էին հանվել մյուս կանանց դիմաց, որից հետո նրանք լողանում էին չափազանց սառը ջրով :

«Ատամներս սռթսռթում էին, մարմինս փշաքաղվել էր և կապտել : Հանկարծակի իմ գլխին լցրին ևս մեկ դույլ սառը ջուր, երեք դույլերից հետո, որը լցվեց աչքերիս, քթիս, ականջներիս և բերանիս մեջ : Ինձ թվում է՝ ես այդ պահին այն նույն զգացողությունն ունեցա, ինչպիսին ունենում են խեղդվող մարդիկ : Այդ պահին ես իսկապես խելագարի տեսք ունեի» :

Առավոտյան 6-8-ը հիվանդները պարտավոր էին անշարժ ու անխոս նստել նստարաններին : Նրանց չէր թույլատրվում կարդալ կամ գրել : Նման պայմանները կարող էին հանգեցնել նրան, որ լիարժեք հոգեկան առողջություն ունեցող մարդը կարճ ժամանակում խելագարվեր :

Ազատության դուրս գալով՝ Նելին պատրաստ էր բացահայտել ողջ ճշմարտությունը այն խոշտանգումների վերաբերյալ, որոնք իրականացվում էին հոգեբուժարանի կանանց նկատմամբ :

Նելիի հրատարակած գիրքը հիթ դարձավ, ինչն էլ ստիպեց իշխանություններին զբաղվել հետազոտություններով : Իշխանությունները մեծացրին Հասարակական բարեգործական և ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի բյուջեն 850 000 դոլարով, ինչպես նաև որոշում կայացրին առ այն, որ հոգեբուժարաններում պետք է պահվեն միայն ծանր հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները :