Մոտ 80 մարդ շարունակում է մնալ Մագնիտագորսկում փլուզված շենքի փլատակներում (Photo)


12:00 , 31 դեկտեմբեր, 2018

ՌԴ Չելյաբինսկի մարզի իշխանությունների փոխանցմամբ՝ Մագնիտագորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով փլատակների տակ շարունակում է գտնվել 79 մարդ:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել երեք դի, ևս երեք մարդու հաջողվել է ողջ հանել:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:

Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:

Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել: