Ամանորի և սուրբծննդյան առթիվ Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին


10:46 , 31 դեկտեմբեր, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ ՀՀ ու ՌԴ  հարաբերությունները հիմնված են ընկերության բազմադարյան ավանդույթների, մշակութային ու հոգևոր մտերմության վրա։