Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500-ը


11:20 , 30 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ գերազանցելով 590-ը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հիվանդության հետևանքով մահացել է 360 մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր 579 վարակվածի և 352 զոհի մասին:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ