Կյանքի մեծ փոփոխությունների ընթացքում սթրեսի դեմ պայքարելու 10 եղանակ


16:30 , 29 դեկտեմբեր, 2018

Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե դուք չեք կարող փոխել դա, փոխեք ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ:

Փոփոխությունների հետ կապված՝ ձեր կյանքի տվյալ շրջանը կարող է սթրեսային լինել: Դրանք կարող են լինել աշխատանքի կամ բնակության վայրի հետ կապված փոփոխություններ, անձի, նրա առողջության կամ նրան մտերիմ անձնավորության առողջության հետ կապված խնդիրներ, փոփոխություններ հարաբերություններում կամ ֆինանսական դրության մեջ:

Հարմարավետության գոտին ունի մեկ կոնկրետ առանձնահատկություն. հենց որ դուք գտնվում եք այնտեղ ու սովորում նրա պայմաններին, ձեզ մոտ մեկընդմիշտ կորչում է այնտեղից դուրս գալու ցանկությունը:

Սակայն հենց որ դուք ձեր գիտակցությունը բացում եք նոր բանի առջև ու ինչ-որ չափով խոցելի դառնում,  ձեր կյանքում սկսում են հայտնվել հնարավորություններ, որոնց շնորհիվ դուք աճում եք:

Դուք նոր գիտելիքներ եք ձեռք բերում, ծանոթանում եք նոր մարդկանց հետ, ձեզ նոր գաղափարներ են այցելում, նոր համոզմունքներ և կրկին` նորանոր հնարավորություններ: Մի խոսքով՝ ձեզ հարկավոր է ձեր ուղեղն այնպես ծրագրավորել, որպեսզի այն բաց լինի այն անհավանական հնարավորությունների առաջ, որոնք, ձեռք-ձեռքի տված, գալիս են փոփոխությունների հետ:

Մի հայտնի ճշմարտություն կա. եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք այն: Եթե դուք չեք կարող փոխել դա, փոխեք ձեր վերաբերմունքը:

Եթե տվյալ պահին ձեր կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, ստորև բերվող խորհուրդները ձեզ համար են:

  1. Մտածելակերպ, մտածելակերպ և ևս մեկ անգամ` մտածելակերպ

Անգամ այն շրջանում, երբ ձեր կյանքում լիակատար քաոս է, դուք պետք է ձեզ անընդհատ ասեք` ես դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց ես գլուխ կհանեմ այս ամենից, և ամեն ինչ լավ կլինի: Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ, ձեր ընդունակություններին ու անեք ամեն բան, որ ձեր մտքերը պոզիտիվ լինեն:

  1. Շնորհակալություն

Ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունների շրջանում շատ կարևոր է շնորհակալ լինելու արվեստին տիրապետելը: Հիշեք այն մասին, որ անկախ այն բանից, թե ինչի միջով եք դուք ստիպված տվյալ պահին անցնել ձեր կյանքում, նրանում միշտ կա մի բան, ինչի համար դուք կարող եք շնորհակալ լինել: Միշտ կգտնվի մարդ, ում համար հիմա ավելի վատ է, քան ձեզ համար: Այնուամենայնիվ, նա շարունակում է կյանքին հույսով ու հավատով նայել, ուրեմն՝ ինչո՞ւ դուք էլ չփորձեք այդպես վարվել:

  1. Լավ իմաստով խոցելի եղեք

Խոցելի լինելը բոլորովին էլ չի նշանակում մարդկանց թույլ տալ ձեզ վիրավորել այն ժամանակ, երբ դուք առանց այդ էլ ձեզ լավ չեք զգում կամ թույլ տալ, որ նրանք ձեզ օգտագործեն: Խոցելի լինել նշանակում է՝ հասկանալ, որ վախի ու տագնապի զգացողությունները, որոնք դուք ունեք, առաջանում են կյանքում փոփոխությունների հետ կապված սթրեսի ֆոնի վրա:

Բացի դրանից՝ արժե հասկանալ, որ ոչ մի վատ բան չկա այն բանում, որ խոսես այդ զգացմունքների մասին: Շարունակելով լռել ու տառապել այդ զգացողություններից` դուք միայն ավելի շատ ձեզ կվնասեք:

  1. Դադարեք պարզապես նստել ու սպասել, արդյունավետ եղեք

Աշխատեք վերահսկել ձեր կյանքի փոփոխություններն այնքան, որքան դա հնարավոր է: Օրինակ, եթե այդ փոփոխությունները կապված են աշխատանքի հետ, ենթադրենք՝ ձեզ ազատել են աշխատանքից, մի նստեք նյարդային վիճակում, այլ պարզապես նոր աշխատանք փնտրեք:

  1. Տոնեք անգամ ամենափոքրիկ հաղթանակները

Դուք արժանի եք գովեստի ու երջանկության: Անգամ եթե խոսքը գնում է ինչ-որ փոքր հաղթանակների մասին, որոնք դուք տարել եք այդ փոփոխությունների ընթացքում, գովեք ձեզ դրանց համար:

  1. Դադարեք խաղալ «իսկ ինչ կլինի, եթե…» խաղը

Եթե դուք շարունակեք այդ խաղը խաղալ, դա ձեզ կխելագարեցնի: Տվյալ պահին ձեր կյանքում առանց այդ էլ շատ անհասկանալի բան կա: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում ձեր կյանքում հիմա, ինչպիսին է ձեր այսօրը: Մի մտածեք այն մասին, թե ինչ կպատահի 5 տարի անց:

  1. Իմացեք, թե երբ պետք մերժեք և երբ պետք է «այո» ասեք

Դա շատ կարևոր է: Դուք պետք է սովորեք որոշել` երբ է պետք «այո» ասել, իսկ երբ` «ոչ»: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ ձեր կյանքում ամեն բան ներդաշնակ լինի:

Եթե դուք երբեք ոչ ոքի չեք կարող մերժել, ինչը հանգեցնում է նրան, որ դուք ստիպված եք ձեր ողջ ժամանակն ու ուժերը վատնել այլ մարդկանց վրա, ապա ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է պետք «ոչ» ասել: Այդ ժամանակ դուք կունենաք ժամանակ, որը կկարողանաք ձեզ վրա ծախսել:

Իսկ եթե դուք միշտ բոլորին մերժում եք, ինչը հանգեցնում է նրան, որ ձեր ճնշվածությունը միայն խորանում է, ձեզ պետք սովորել հասկանալ, թե երբ է պետք «այո» ասել: Այդպես դուք կարող եք հոգատարություն ու սեր ցուցաբերել այն անձանց նկատմամբ, ովքեր ձեզ աջակցում են ձեր կյանքի դժվարին օրերին:

  1. Առանձնացրեք այն գործերը, որոնցով դուք ամեն օր պետք է զբաղվեք

Եթե ձեր կյանքում շատ սթրես կա, ձեզ հարկավոր է իմանալ այն մասին, որ այն հաղթահարելու լավագույն եղանակն այնքան շատ բաներ ու իրավիճակներ վերահսկել կարողանալն է, որքան որ դա հնարավոր է: Խոսքն այն մասին է, որ ձեզ անհրաժեշտ է ձեր մեջ զարգացնել գործունեության որոշակի տեսակներ իրականացնելու սովորություն: Նախ և առաջ՝ դա ձեզ օգնում է հանգստանալ ու խեղդել սթրեսը դեռ սաղմնային վիճակում, քանի դեռ այնքան չի կուտակվել, որ ազդի ձեր կյանքի որակի վրա:

  1. Ազատվեք «աղմուկից»

Նկատի ունենք ողջ այն նեգատիվ, ձեզ համար անպիտան ինֆորմացիան, որը ձեզ խանգարում է հավատալ ձեր ուժերին: «Աղմուկն» այն ամենն է, ինչն ինչ-որ կերպ խեղում է իրերի և իրադարձությունների նկատմամբ ձեր ունեցած հայացքներն ու ձեզ շեղում է ձեր նպատակներին հասնելուց: Ազատվեք այդ ամենից: Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ ու օգտակար չէ:

  1. Օգնություն խնդրեք

Մի ամաչեք օգնություն խնդրելուց: Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում ձեր կյանքում, միշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ օգնել: Մի փորձեք միայնակ լինել գլոբալ փոփոխությունների այդ պահին:

Վատագույնը, որը կարող է տեղի ունենալ, այն է, որ ձեզ կմերժեն, ու դուք ստիպված կլինեք միայնակ պայքարել, ինչը և, ի դեպ, պլանավորում էիք անել: Այդ բեռը թոթափեք ձեր ուսերից ու հիշեք այն մասին, որ ձեր շուրջը շատ լավ մարդիկ կան:

Հիշեք այն մասին, որ զանազան էմոցիաների լայն շրջանակ ունենալը մեծ փոփոխությունների շրջանում բացարձակապես նորմալ բան է: Խորը շունչ քաշեք ու շարունակեք առաջ ընթանալ:

Ամենակարևորը, որը դուք պետք է հիշեք, այն է, որ դուք իսկապես հզոր եք, և դուք անպայման ամեն ինչ կհաղթահարեք: Իհարկե, ձեր կյանքում այդ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ դուք ստիպված կլինեք ձեր ողջ ռեսուրսները ներգրավել ու առավելագույնս օգտագործել ձեր ունակությունները, սակայն այդ ամենի միջով անցնելով` դուք կհասկանաք, թե ինչ անեք ձեր կյանքի հետ ու ինչպես: