Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է


16:00 , 29 դեկտեմբեր, 2018
Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Վթարի հետևանքով 2 անձ զոհվել էր, 3-ը՝ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: