14:50 , 29 դեկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
«Արցախ» ՖԱ-ի և թիմի պաշտպան Գևորգ Պողոսյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը երևանյան թիմի կազմում 10 հանդիպման է մասնակցել:
«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Գևորգին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:
