Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց


11:40 , 29 դեկտեմբեր, 2018
Դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: