Նրբահամ տորթ, որը համի գերագույն հաճույք կպարգևի Ձեր հյուրերին


13:10 , 29 դեկտեմբեր, 2018

Բաղադրիչներ

  • ձու - 3 հատ
  • շաքարավազ - 220 գր
  • բուսայուղ - 120 մլ
  • սպանախ - 250 գր
  • ալյուր - 180 գր
  • օսլա (крахмал) - 20 գր
  • փխրեցուցիչ - 10 գր
  • վանիլային շաքար - 1 թ/գ
  • սերուցք (33% յուղ.) - 500 գր
  • պանիր սերուցքային - 200 գր
  • ջուր - 4 ճ/գ
  • հյութ կիտրոնի - 2 ճ

Պատրաստման եղանակ

Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-3

Սպանախը լվանում ենք, տերևների մի մասը դնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք բուսայուղն ու ճզմում ենք՝ աստիճանաբար անցնելով սպանախի մնացած մասը և վերածում ենք խյուսի։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-4
Ձուն և 120 գր շաքարավազը 5-6 րոպե հարում ենք՝ վերածելով պինդ զանգվածի։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-5
Սպանախի զանգվածը կամաց-կամաց ավելացնում ենք ձվի զանգվածին ու հարում ենք։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-6
Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք օսլան ու փխրեցուցիչը։ Ստացված զանգվածը խառնում ենք ձվային զանգվածին։ Ստանում ենք ոչ շատ պինդ խմոր, որը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու 50 րոպե եփում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-7
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք, ավելացնում ենք 100 գր շաքարավազը, ապա՝ սերուցքային  պանիրը և շարունակում ենք հարել։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-8
Ստացված խմորաշերտի 1/3 մասն առանձնացնում ենք տորթի վերին շերտը ձևավորելու համար։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-9
Պատրաստում ենք օշարակը, որի համար եռացրած ջուրը, կիտրոնի հյութն ու 2 ճ/գ շաքարավազը խառնում ենք։ Պատրաստ լինելուց հետո լցնում ենք խմորաշերտի վրա, ապա քսում ենք կրեմը։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-10
Առանձնացրած խմորաշերտը մանրացնում ենք, հավասարապես տարածում ենք տորթի մակերեսի վրա և 30 րոպե թողնում ենք սառնարանում։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-11
Տորթը ձևավորում ենք սառեցրած հատապտուղներով։
Ամանորյա-տորթ-«Մամուռ-»-12