ՀՀ նախագահը կաթողիկոսի և վարչապետի պաշտոնակատարի հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն


10:00 , 29 դեկտեմբեր, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։