«ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն․ վնասն ավելի քան 800 միլիոն դրամ է»․ Դ․ Սանասարյան


19:43 , 28 դեկտեմբեր, 2018

Հանրային հաշվետվություն

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։

Սիրում եմ բոլորիդ։