Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են


18:25 , 28 դեկտեմբեր, 2018

Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:

Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան, և բարի երթ եմ մաղթում: