Վերին Լարսում խցանումներ են, տասնյակ հայեր չեն կարողանում հատել անցակետը․ ՏԿՏՏ փոխնախարար


19:20 , 28 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Վերին Լարսում խցանումներ են, մի քանի տասնյակ հայեր չեն կարողանում  հատել անցակետը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրա խոսքով՝ խնդիրն արդեն 2 օր է՝ առկա է։

«Վրաստանի հատվածներից  մեկում ձնահոսքի վտանգ կա, սա է պատճառը, որ վրացական կողմը մեքենաների մուտքը տևական ժամանակ փակել էր։ Սակայն շատ քիչ քանակությամբ մարդատար մեքենաներին բաց են թողել մինչև վտանգն անցնի, քանի որ կարող են ողբերգական հետևանքներ լինել»,- ասաց Փամբուխչյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ