Միսը լվանում ենք, սխտորը ճզմում, ավելացնում աղն ու 4 ճ/գդ բուսայուղը: Զանգվածը լավ քսում ենք մսին, ինչից հետո 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Չամիչի վրա տաք ջուր ենք լցնում և այդպես թողնում մի քանի րոպե:
Սպանախը բուսայուղապատ թավայի մեջ տապակում ենք, կափարիչը փակում և այդպես թողնում մի քանի րոպե: Այնուհետև սպանախը քամում ենք, վրան ավելացնում մանր կտրատած չամիչը, մանրացված նուշն ու աղը:
Ստացված զանգվածը լցնում ենք մսի վրա:
Միսը փաթաթում ենք, վրան դնում հազրեվարդի ճյուղերը և պարանով կապում: Այնուհետև փայլաթիթեղով փաթաթում ենք և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 45 րոպե: Ժամանակը լրանալուն պես, փայլաթիթեղը հանում ենք և միսը կրկին թխում 20 րոպե:
Մաղադանոսը մանր կտրատում ենք և խառնում 4 ճ/գդ բուսայուղի և կիտրոնահյութի հետ: Տեղափոխում ենք սառնարան:
Ահա և վերջ: Միսը մատուցում ենք սոուսի հետ միասին:
Վայելում ենք: