ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում»


12:56 , 28 դեկտեմբեր, 2018

Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեին: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սևերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար, խորհրդարանից դուրս:

ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին: