Արտակարգ դեպք Արտաշատի գիշերային ակումբներից մեկում. հրազենային վնասվածքով երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց


12:00 , 28 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Արտաշատի ակումբներից մեկում կրակոց է հնչել, ինչի արդյունքում հրազենային վիրավորում մարդ է տեղափոխվել Վեդի բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ժամը 3։40-ին ահազանգ ենք ստացել, որ Արտաշատում կրակոց է եղել, և քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետև Արտաշատի բժշկական կենտրոնից է ստացվել հաղորդում, որ իրենց մոտ հրազենային վիրավորումով մարդ է տեղափոխվել։ Հետագայում հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն»,- ասացին ոստիկանությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ