Քիմ Քարդաշյանը հրապարակել է ընտանեկան սուրբծննդյան լուսանկարները (Photo)


10:33 , 28 դեկտեմբեր, 2018

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ընտանեկան սուրբծննդյան լուսանկարները:

Տոնակատարության ժամանակ 38-ամյա հեռուստաաստղը խոր լանջաբացվածքով ճերմակ զգեստով է եղել, մինչդեռ ամուսինը և երեք երեխաներն ամբողջությամբ սևազգեստ են եղել: Ուեսթ ընտանիքի ավագ դուստրը՝ Նորթը, կարմիր շրթներկով է եղել: 

Հայտնի է, որ սուրբծննդյան տոնակատարությունը, որն անցկացվել է հեռուստաաստղի տանը, կազմակերպել է Քիմի մայրը՝ Քրիս Ջեները: Հեռուստաաստղն ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ անգամ բլրակից սահնակով սահելու է գնացել: