Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին


10:30 , 28 դեկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։