«Ժամանակ». Դավիթ Սանասարյանը Բժշկական համալսարանում լուրջ բացահայտումների հույս ունի


10:00 , 28 դեկտեմբեր, 2018

«Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում:

Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:

Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունն առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: