Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


12:11 , 5 հունիս, 2013

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակության հետ. տեղեկացնում է «Ասպարեզը»

Հանդիպման ընթացքում հյուրերը հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապը, ի պատասխան, ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հենց հայերինն էր»: