Վարչապետի և խոշոր գործարարների միջև մղվող պայքարն էլ ավելի է ուժեղանալու


11:50 , 5 հունիս, 2013

Առաջիկա տարիներին վարչապետի և խոշոր գործարարների միջև մղվող պայքարն էլ ավելի է ուժեղանալու, քանզի վարչապետը շարունակելու է օրենսդրական բարեփոխումներով և կառավարության որոշումներով ստիպել նրանց քչացնել իրենց եկամուտները` աշխատած գումարների առավել մեծ մասը բաժին հանելով հասարակությանը: Կարծում եմ` հասարակությունը պետք է ընկալի այս պայքարի բուն էությունը և կանգնի իր շահերի հետևում: Հայաստանում ևս գործարարի եկամտային մասը պետք է կազմի 7-15 %, այլ ոչ 30-50 %, միայն այս դեպքում մեր քաղաքացին կլինի սոցիալապես ապահով, իսկ հասարակությունը` համերաշխ: