Օրվա առակը. Սեփական լապտերը


11:43 , 5 հունիս, 2013

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի աշակերտ Վարպետի հոգին հանում էր անվերջ հարցերով: Վարպետն ասաց նրան.

— Քո սրտում կան քո տված բոլոր հարցերի պատասխանները, և միայն դու գիտես, թե ինչպես գտնես դրանք:

Մյուս օրը նա ավելացրեց.

— Ճշմարտությանը հասնելու քո ճանապարհը չի կարող լուսավորվել մի ինչ-որ ուրիշ մարդու կողմից: Դու ուզում ես ժամանակավորապես ինձանից վերցնել իմ Լապտերը: Ես ուզում եմ սովորեցնել քեզ, թե ինչպես շինես քո սեփականը:

Ջորջո դե Կիրիկո «Անվերջության կարոտը»