Ջրվեժի դպրոցներից մեկում բացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք (Video)


00:30 , 28 դեկտեմբեր, 2018

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվեց յուրացման դեպք։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խշոր չափերի հասնող աշխատավարձերը։ Յուրացված գումարի չափը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննություն իրականացնող մարմնին։
Քննությունը շարունակվում է։