Փոքրիկ տղան, որին դուր չեն եկել իր ամանորյա նվերները, ոստիկանություն է կանչել


20:40 , 27 դեկտեմբեր, 2018

Life.panorama.am-ը գրում է.

Գերմանիայի Ցետել քաղաքում բնակվող 9-ամյա տղան փորձել է  «վերականգնել արդարությունը»՝ տեսնելով, որ ամանորյա եղևնու տակ ոչ թե այն նվերներն են, որոնք ինքը նախապես խնդրել է Սանտա Կլաուսից, այլ բոլորովին այլ խաղալիքներ:

Զայրացած  փոքրիկն անմիջապես ոստիկանություն է զանգահարել և ասել է, որ իրեն հարկավոր է նրանց օգնությունը: Երբ ոստիկանները ժամանել են, տղան նրանց ցույց է տվել իր կազմած նվերների ցուցակն ու դժգոհել, որ Սանտան իրեն ուրիշ նվերներ է բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ