Ստացվում ա, որ պետական հիմնարկում մեզ ստիպում են վճարել իրենց անհրաժեշտ պատճենների համար


18:45 , 27 դեկտեմբեր, 2018

Սա քսերոքսի կլասիկ ապարատ ա, ես իրա ցավը տանեմ։ Նմանատիպ սարքերի բազմաթիվ օրինակներ կան հայաստանյան գրեթե բոլոր պետական հիմնարկներում, բայց չգիտես խի, պարզվում ա, որ քաղաքացիները իրենք պետք ա անեն պետական հիմնարկներին անհրաժեշտ պատճենահանումները։
Եկեք հասկանանք։ Երբ ինչ-որ պետական հիմնարկ, օրինակ՝ ԶԱԳՍ կամ պասպորտ-սեղան, մեզնից պատճեն ա պահանջում, դա պետք ա հենց իրենց, ոչ թե մեզ։ Մենք ունենք էդ փաստաթղթերի բնօրինակները, մեզ պատճենները պետք են ուղիղ էնքան, ինչքան հովանոցը՝ ձկանը։ Պատճենները պետք են պետական հիմնարկներին, որ կցեն իրենց արխիվներում ու գործերում (ինչը 21-րդ թվային դարում, մեղմ ասած, անհեթեթ ա)։
Ստացվում ա, որ պետական հիմնարկում մեզ ստիպում են վճարել իրենց անհրաժեշտ պատճենների համար՝ էն էլ էն դեպքում, երբ իրենք ունեն բոլոր անհրաժեշտ պարագաները՝ խնդիրն ինքնուրույն լուծելու համար։
Ու էդ քսերոքսի կոպեկների վրա թքած։ Ցավալին էդ ընթացքում կորած ժամանակն ու նյարդերն են